«Ունեք կարևորագույն պատասխանատվություն»․ Գոռ Վարդանյանը՝ ՀԱՊՀ քոլեջի 32-րդ սերնդի շրջանավարտներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քոլեջի 32-րդ սերնդի ավարտական հանդիսավոր երեկոյի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ շրջանավարտների ծնողների համար հատկապես առանձնակի գեղեցիկ օր է, որովհետև իրենց երեխաներին ճանապարհ են դնում դեպի նոր ուղղի։

«Սիրելի շրջանավարտներ, դուք համալրում եք պոլիտեխնիկի շրջանավարտների մեծ համայնքը։ Ես ուզում եմ շնորհավորել նաև մեր այն շրջանավարտներին և նրանց ծնողներին, որոնք այսօր Հայաստանի Զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայողի կարգավիճակով հայրենիքին են տալիս իրենց պարտքը։ Ես վստահ եմ, որ այս կրթօջախում գիտելիքները շատ ավելի հմուտ, շատ ավելի պատրաստված են դարձնելու այդ կարևորագույն առաքելության ընթացքում»,-ընդգծեց նա։

Ելույթից հետո նա շրջանավարտներին հանձնեց իրենց ավարտական վկայականները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել