Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիրին հարող հատված) կկազմակերպվի միջոցառում:

 Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել