«Պոլիտեխնիկի քոլեջի շրջանավարտ լինելը պարտավորեցնող է»․ Ռաֆֆի Քարամյան

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի տնօրեն Ռաֆֆի Քարամյանը քոլեջի 32-րդ սերնդի ավարտական հանդիսավոր երեկոյի ժամանակ ասաց, որ շրջանավարտներն այն սերունդ են, որոնք ականատեսն են տեխնոլոգիական աշխարհի արագընթաց զարգացումներին։

«Պալիտեխնիկի քոլեջի ուսանող կոչումը մի բան է, բայց Պոլիտեխնիկի քոլեջի շրջանավարտ լինելը պարտավորեցնող է, քանի որ դուք դառնում եք տասնյակ հազարավոր շրջանավարտների շարքերը համալրող անձինք։ Դուք դառնում եք դեսպաններ՝ ներկայացնելու Պոլիտեխնիկը»,-նշեց նա։

Ռաֆիկ Քարամյանը շնորհակալություն հայտնեց ծնողներին, որ վստահել են իրենց։ Նաև շնորհակալություն հայնեց ռեկտոր Գոռ Վարդանյանին և իր գլխավորած թիմին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել