Ուրախ եմ հայտնել մեր` առողջապահական ոլորտի հերթական հաջողության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս անգամ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորմանն է արժանացել «Էրեբունի» բժշկական կենտրոնը:
Սա հետևողական պրոֆեսիոնալ աշխատանքի ու կատարելագործման անդադար ձգտման արդյունքն է:
Ձեռքբերումը ոչ միայն Էրեբունի բժշկական կենտրոնի, այլև` մեր երկրի առողջապահական համակարգինն է, ի շահ մեր քաղաքացիների»,-նշել է նա: