Հովիկ Աղազարյանը փոխնահանգապետին պատասխան այցով հրավիրել է Հայաստան

«Քաղաքացիական պայմանագրի» և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև ստեղծված համագործակցության շրջանակում, չինական կողմի հրավերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Չինաստանում:

Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Այցի ընթացքում պատվիրակները` ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխավորությամբ, պաշտոնական հանդիպում են ունեցել Հենան նահանգի փոխնահանգապետ Չժան Մինի հետ:

Փոխնահանգապետը շեշտել է Չինաստանի և Հայաստանի բարեկամանական կապերի զարգացման կարևորությունը, խոսել տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին:

Հովիկ Աղազարյանը փոխնահանգապետին պատասխան այցով հրավիրել է Հայաստան:

Օրակարգում նախատեսված է նաև հայկական պատվիրակության հանդիպումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել