Վազգեն Սաղաթելյանը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազների բողոքը և անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վազգենը կշարունակի մնալ ազատության մեջ»,-գրել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար 2 ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին մայիսի 21-ին։

Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվեց, նրանց նկատմամբ ընտրվեց վարչական վերահսկողություն, նրանք 3 ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել