Մախաչկալայում, եկեղեցու մոտ փոխհրաձգություն է։
Այս մասին հայտնել է Հասարակական մոնիտորինգի տարածաշրջանային հանձնաժողովի նախագահ Շամիլ Խադուլաևը։ «112» տելեգրամյան ալիքը հրապարակել է կադրեր, որտեղ պատկերված է այրվող եկեղեցին, որի ֆոնին լսվում է կրակոցների ձայն։
Mash հեռագրային ալիքը պնդում է, որ տաճարում փակված է 40 պատանդ։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։
Դաղստանի ՆԳՆ-ն հերքում է տեղեկությունը, թե Մախաչկալայի եկեղեցում պատանդներ կան։ Գերատեսչությունը հաստատում է, որ եկեղեցու մոտ փոխհրաձգություն է ընթանում։
Ավելի վաղ Խադուլաևը հայտնել էր, որ հարձակվողները սպանել են եկեղեցու անվտանգության աշխատակցին, իսկ այնտեղ գտնվող մարդիկ փակվել են շենքի ներսում։
Նշվում է, որ Դաղստանում սպանվել է 6 իրավապահ, վիրավորվել՝ 12-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են շրջանային ՆԳՆ-ից։
Տեսանյութը՝ այստեղ։