Նովոսիբիրսկում ձերբակալվել են աղջկա խոշտանգումների ու սպանության համար մեղադրվողները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ քննիչների՝ հունիսի 14-ից 17-ը ամուսինները մոր բացակայությամբ աղջկան խնամելիս ծեծի են ենթարկել և հրաժարվել կերակրել նրան։
Հունիսի 17-ին աշակերտուհին կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է։