Ամուսինները մոր բացակայությամբ աղջկան խնամելիս ծեծի են ենթարկել և հրաժարվել կերակրել նրան․ երեխան մահացել է

Նովոսիբիրսկում ձերբակալվել են աղջկա խոշտանգումների ու սպանության համար մեղադրվողները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Ըստ քննիչների՝ հունիսի 14-ից 17-ը ամուսինները մոր բացակայությամբ աղջկան խնամելիս ծեծի են ենթարկել և հրաժարվել կերակրել նրան։

Հունիսի 17-ին աշակերտուհին կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է։

Տեսանյութը՝ այստեղ։։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել