Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան, որոշել է ճանաչել Պաղեստինի պետությունը։ Ինչպես նախկինում ընդգծել ենք, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք ձգտել նրան, որ ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել