Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 17-ամյա Համլետ Մ.-ն:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նա մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: