Թուրքիայում զոհաբերության տոնի օրերին ավտովթարներից 11 մահ է գրանցվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան անդրադարձել է իսլամական զոհաբերության տոնի՝ «Kurban bayram»-ի ընթացքում Թուրքիայում  գրանցված ավտոպատահարներին:

Սոցհաշվում կատարած գրառման համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահաների (ՃՏՊ) թիվը հունիսի 16-ին հասել է 726-ի:

Դրանց հետևանքով մահացել է 11 մարդ, իսկ վիրավորվել՝ 1295-ը:

«Kurban bayram»-ի ընթացքում գրանցվել են նաև դեպքեր, երբ մարդիկ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել կենդանիներ մորթելու ընթացքում:

Ըստ թուրք նախարարի՝ այս դեպքում մահեր չեն արձանագրվել, իսկ ոչ պրոֆեսիոնալ կերպով մորթման աշխատանքներ իրականացնելու պատճառով վնասվածք է ստացել 16.000 մարդ:

Նշենք, որ տոնը մեկնարկել է հունիսի 15-ին և տևելու է մինչև հունիսի 19-ը: 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել