ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողովը։
Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։
«ԲԿԳ բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի փորձագետ Մարիամ Զադոյանն ընդգծեց, որ ուսումնասիրվել է Եվրոպայի խորհրդի արդարադատության համապատասխան ուղենիշները, ինչպես նաև ուսումնասիրվել են ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և ԱլԳ երկրների փորձը։
«Միջազգային ստանդարտների համաձայն՝ նախ դատական գործերի հոսքերի վերաբերյալ հիմնական փոփոխականները, որ ներկայացվում են, ընդգրկում են տվյալներ հաշվետու տարվա մակարդակով։ Օրինակ՝ գործերի քանակը տարվա սկզբին, հետո տարվա ընթացքում մուտքագրված գործերի քանակը, նույն տարվա ընթացքում լուծված գործերի քանակը և արդեն օրացույցային տարվա ավարտին ընթացիկ չլուծված գործերի քանակը»,-ասաց նա։
Մարիամ Զադոյանի խոսքով՝ հարց է առաջանում՝ արդյոք Սահմանադրական դատարանի վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է արտահայտվի դատական վիճակագրությունում։
«Այս պահին մեր օրենսդրությամբ նման պահանջ նախատեսված չէ։ Եթե նայենք միջազգային պրակտիկային, միջազգային պրակտիկայում արտահայտվում են այն միջոցները, որոնք ձեռնարկվել են իրավունքների պաշտպանության ուղղությամբ, դրանք ներառում են բողոքարկումներից բացի, նաև, եթե օրինակ, երկիրն ունի այդ սահմանադրական կարգով վերանայումները, նաև դրանք։ Դա, կարծում ենք, ևս պետք է ընդգրկվի՝ համապատասխան այդ ուղենիշներին և ցուցանիշներին»,-նշեց Մարիամ Զադոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։