Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Արձագանքելով՝ վարչապետն ասաց, որ ընտրի հարցերից մեկը, որին ինքը կկարողանա պատասխանել, քանի որ հարցերը շատ էին, իսկ ժամանակը՝ քիչ։
«Պարոն Մանուկյան, ես ընդունում եմ, որ մեկ րոպեում 12 հարց տալը նորմալ լրագրողական հմտություն է, բայց մեկ րոպեում 12 հարցի պատասխան տալու լրագրողական հմտություն գոյություն չունի ուղղակի»,-ասաց վարչապետը։
Նա ասաց, որ հավաքների ազատության օրենքից անդին գործողություններին ոստիկանությունը պետք է միջամտի։
Մանրամասները՝ տեսանյութում։