Իմ ճանաչած Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց, որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր և որպես հոգևոր արժեք։ Այս մասին Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մահացավ ինձ համար։ Ես իր փոխարեն հրաժարական կգրեի, կգնայի, չէի մնա մի րոպե։ Որովհետև մեզ մոտ՝ գյուղերում, առասպելներ են հյուսում Վահեն այսպես է անում, Վահեն այնպես է անում, Վահեն զզվել է, եկել է տուն գանգատվել է, ինչ ասես պատմում են, ես էլ հավատացել եմ, որովհետև ճանաչել եմ նրան։ Իր ընկերներն իմ ընկերներն են եղել։ Էլի եմ ասում՝ չեմ ուրանա ոչ մի բան, որպեսզի չասեն, թե աջառություն եմ անում։ Տավուշում մենք միասին խառայել ենք, տեսել եմ իրեն, վարքագիծն եմ տեսել, վերաբերմունքն եմ տեսել, միասին աղ ու հաց ենք բաժանել, չեմ ուրանա դա։ Բայց ասյօր և այս ամբող ընթացքում ասել եմ՝ ինչո՞ւ է մնում այս մարդը, եթե այդքան դժգոհ է, թող հեռանա, ասել են՝ ընկերն է։ Պետությունն ընկերությամբ են կառուցո՞ւմ, չեմ հասկանում։ Ասնեք՝ ընկերդ կարող է լինի ամենավերջին անամոթը, էլի ընկերություն արա, բայց պետության մեջ ի՞նչ կապ ունի, ընկերությունն ի՞նչ արժեք ունի։
Իմ հանդարտությանն ու համբերությանը մի նայեք, ժամը երբ որ կտրվում է, կտրվում է մինչև վերջ։ Ոչ մի բանով չեք կարող վախեցնել, ասում եմ ոստիկաններին և իրենց պետերին։ Չենք թողել, որ շենքից դուրս գա, գնա Ազգային ժողով՝ հաշվետվություն ներկայացնել, չկարողացավ գնալ։ Մենք արձանագրեցինք փաստը, իր գնալու ժամերն անցավ»,-ասաց նա։