Ականատես եղանք ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող խայտառակ միջադեպին․ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն

Մայիսի 28-ին ականատես եղանք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախադեպը չունեցող խայտառակ միջադեպին՝ երկրի ապազգային իշխանությունը, իրեն բնորոշ մեթոդներով, փորձեց արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։

Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը։

««Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի գործող վարչախմբի ղեկավարի թիկնապահների և ոստիկանների Հայրապետի դեմ կատարված ճղճիմ գործողությունները։

Տեղի ունեցածը Հայաստանի ներկայիս իշխանությունների վախերի և ամբողջությամբ սպառված լինելու հերթական ապացույցն է։

Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանում քաղաքական մեծամասնության օր առաջ հեռանալու հրատապությունը։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միավորվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շուրջ ձևավորված և այլևս անկասելի համազգային միասնությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել