ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 23-ին, ժամը 14:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին, բախվել են Mersedes-Benz (վարորդ՝ Դ․ Օ․, ծնված 1976 թ), Lada (վարորդ` Ս. Մ., ծնված 1971 թ․) և BMW (վարորդ՝ Ա․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները․ գազի արտահոսք չի հայտնաբերվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mersedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Օ․-ն (ծնված 2002 թ․), Lada մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Յ․ Ս․-ն (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել