Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել։
«Ես որոշել եմ թողնել Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնը ծանր առողջական վիճակի պատճառով՝ հաշվի առնելով բժիշկների առաջարկությունները, իրավիճակը, ես չեմ կարող շարունակել իմ լիազորությունների իրականացումը»,- գրել է նա։
Շոթաձեն այդ պաշտոնում ընտրվել է 2020 թվականի փետրվարի 18-ին։