«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում մեկնաբանել է Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպումը Ալմա-Աթայում։

«Մենք ողջունում ենք այդ հանդիպումը։ Պատրաստ ենք աջակցել կարգավորման գործընթացին։

Հիշեցնեմ՝ ապրիլի 22-ին հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի նախագահները։ Այսօր էլ ՌԴ ղեկավարը կհանդիպի ՀՀ վարչապետին, որի ընթացքում կքննարկվեն խաղաղության, անվտանգության ու կայունության հարցերը Հարավային Կովկասում», – նշել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել