«Կպատասխանեմ իրեն մատչելի աղբյուրից՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»,- լրատվամիջոցներին նման մեկնաբանություն է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած մտքի։
Հիշեցնենք, որ անդրադառնալով Տավուշից մեկնարկած՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր․ «Գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»: