Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

«Կպատասխանեմ իրեն մատչելի աղբյուրից՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»,- լրատվամիջոցներին նման մեկնաբանություն է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած մտքի։

Հիշեցնենք, որ անդրադառնալով Տավուշից մեկնարկած՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր․ «Գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել