Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայությունները և իրավապահ մարմինները պարզում են մերձմոսկովյան «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցների ինքնությունը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր տեսաուղերձում։
«Ռուսաստանի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները շարունակում են պարզել և ուսումնասիրել այդ ստոր հանցագործության բոլոր մանրամասները, այդ թվում՝ պատվիրատուներին, հովանավորներին և կազմակերպիչներին», – ասել է Պուտինը։