«Բոլորդ մեկ մարդու նման հավաքվեք Հանրապետության հրապարակում»․ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի կոչը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով այմ հետախուզման մեջ է գտնվում, կոչով դիմել է քաղաքացիներին, նրանց կոչ է արել ոտքի ելնել։

«Պահն օրհասական է։ Ծնկի իջած իշխանությունը դարձել է մեր թշնամու ստրուկը։ Ծնկի իջած իշխանությունը զրոյացրել է մեր արժանապատվությունը։ Ծնկի իջած իշխանությունը չի ճանաչում մեր փաստացի սահմանները, որով և կապել է ՀԱՊԿ-ի ձեռքերը։

48 ժամը, որ տրվել էր Նիկոլ Փաշինյանին, լրացավ։ Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00։ Բոլորդ մեկ մարդու նման հավաքվեք Հանրապետության հրապարակում»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել