«Ժողովրդին, որ հավաքված է այստեղ, ուզում են հանցակից դարձնել իրենց»․ Բագրատ Սրբազան

Արդեն մի քանի ժամ է՝ ինչ լարված իրավիճակ է Տավուշի մարզում։ Բնակիչները փորձում են խանգարել Ոսկեպարում ականազերծում իրականացնել։ Ոսկեպարում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, տարբեր խմբակցությունների պատգամավորներ, քաղաքացիներ։

Բագրատ Սրբազանը ստեղծված իրադրության մասին նշեց․ «Ժողովրդին, որ հավաքված է այստեղ, ուզում են հանցակից դարձնել իրենց, ստիպել, որ համաձայնվեն այն անօրինականություններին և ապօրինություններին, որ տեղի է ունենում այսօր։

Այս գործընթացն ինչ, որ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ-ի օրենքներին հակառակ, դեմ, ոչ մի տառով չի համապատասխանում։ Ես առաջին օրվանից ասել եմ և էլի եմ ասում, այդ մարդիկ էլ, որ մասնակցելու են վարչական ղեկավարները, իրենք պատասխանատու են, ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է։ Թող 2 անգամ ավելի մտածեն, իրենց զավակների աչքերին նայեն, գնան տուն իրենց տիկիններին ու ծնողներին նայեն և տեսնեն՝ այդտեղից ինչ է գալիս որպես արձագանք։

Մենք գնալու ենք մեր հաղթանակի հետևից, չի կարող լինել ուրիշ բան, եթե եղավ, ուրեմն՝ մենք բոլորով՝ համազգեստով և ոչ համազգեստով, կոչված ենք կոչվելու ուրացողներ․ ինձնից սկսած»։

Հիշեցնենք, որ միայն մի քանի րոպե առաջ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուն մոտենալու թույլտվություն տրվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել