«Ինչ եղավ մեր ազգային մտքին, ոգուն։ Բացեք, թերթեք մեր պատմության էջերը։ Ավելի ծանր, ավելի դժվար, ավելի թշվառ օրեր են եղել։ Բայց պայքարի ճանապարհին Աստված մարդուն երբեք մենակ չի թողնում»,-այս մասին Հովհաննավանքում պատարագի ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը:
Նրա խոսքով՝ Աստված հայերին մենակ չի թողնում, որովհետև մենք պայքարում ենք բարու և ճշմարտության համար։
«Մենք ցավեցնելու, դժբախտացնելու համար չենք պայքարում։ Եվ այս պայքարը միմիայն հաղթանակով պետք է պսակվի։ Մի վախեցիր, այլ պայքարիր։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը չպետք է այս եկեղեցու մեջ լիներ։ Այն պետք է լիներ այն եկեղեցում, որի համար նվիրաբերվել էր»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։