«Կարմիր Ավետարանը չպետք է այս եկեղեցու մեջ լիներ, այն պետք է լիներ այն եկեղեցում, որի համար նվիրաբերվել էր»․ Տեր Դերենիկ աբեղա Սահակյան

«Ինչ եղավ մեր ազգային մտքին, ոգուն։ Բացեք, թերթեք մեր պատմության էջերը։ Ավելի ծանր, ավելի դժվար, ավելի թշվառ օրեր են եղել։ Բայց պայքարի ճանապարհին Աստված մարդուն երբեք մենակ չի թողնում»,-այս մասին Հովհաննավանքում պատարագի ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը:

Նրա խոսքով՝ Աստված հայերին մենակ չի թողնում, որովհետև մենք պայքարում ենք բարու և ճշմարտության համար։

«Մենք ցավեցնելու, դժբախտացնելու համար չենք պայքարում։ Եվ այս պայքարը միմիայն հաղթանակով պետք է պսակվի։ Մի վախեցիր, այլ պայքարիր։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը չպետք է այս եկեղեցու մեջ լիներ։ Այն պետք է լիներ այն եկեղեցում, որի համար նվիրաբերվել էր»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել