Ստեփանավանում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահամանագծման վերաբերյալ երեկվա հայտարարությանը և նշել հետևյալը․
«Ես կուզենամ մենք տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Ես չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատեինք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»։