«Ադրբեջանի տարածքից (օկուպացված Արցախից) ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումն ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից»,-այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշման իրականացման հետ կապված»,- հավելել է քաղաքական գործիչը։