Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հարցով հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանականների միջև:
Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին ծեծկռտուք է սկսել՝ հարձակվելով խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի վրա։ Կռվի պատճառը հայտնի չէ։
Նշենք՝ այսօր խորհրդարանի իրավական հանձնաժողովը քննարկում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը նման է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին։ Հանձնաժողովի կողմից հաստատվելու դեպքում օրինագիծը կանցնի խորհրդարան: Քանի որ նախագիծը քննարկվում է, Թբիլիսիում հանրահավաքներ են անցկացվում։
Տեսանյութը՝ այստեղ։