Հայաստանի կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի մետր էն կողմ Թուրքիան է։ ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, թե այս արձանագրումը անվտանգության ապահովման կարևորագույն միջոց է։
«Այս երկու օրերի քննարկումը առարկայացրեց բանավեճը՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի հայեցակարգերի միջև։ Շատ կարևոր հարց է՝ ինչպես կարո՞ղ է մի տեղ լինել 7-րդ դարի եկեղեցի և մի քանի մետր հետո սկսել լինել Ադրբեջան, սա շատ կարևոր հարց է, իսկ ինչպե՞ս կարող է մի տեղ լինել 7-րդ դարի եկեղեցի, իսկ մի քանի մետր այն կողմ լինել Թուրքիա»,- ասել է նա։
Ըստ նրա՝ սրանում է հայեցակարգային բանավեճը։ Այն է՝ եթե չենք ընդունում, որ Խոր Վիրապից այն կողմ Թուրքիան է, ուրեմն ընտրում ենք պատմական Հայաստանը, իսկ եթե ասում ենք Թուրքիան է՝ ընտրում ենք իրական Հայաստանը։