Սարգիս Գալստյանին կալանավորել են, նրան մեղադրանք է ներկայացվել

Սարգիս Գալստյանին կալանավորել են, նրան լրտեսության հոդվածով մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ նշվել է, որ ԿԽՄԿ աջակցությամբ կնոջ հետ Ստեփանակերտից ՀՀ եկած Սարգիս Գալստյանը ձերբակալվել է Գորիսում։

Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել ամուսիններ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» տեղեկացրել է, որ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ: Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի, օգնում չխզել կապը Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող հարազատների հետ: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ:

«Ցանկացած մարդ, որ տեղափոխվում է իր ցանկությամբ, որևէ անձի չենք կարող դրդել որևէ արարքի. հայտնում են, մենք՝ որպես չեզոք միջնորդ, օգնում ենք, մեր առաքելությունն է ապահովել տեղափոխությունը, երբ հատում են սահմանը, մեր առաքելությունն ավարտվում է, նրանք պատկան մարմինների, հարազատների հետ են»,- ասել է Ամատունին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել