ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները նպաստել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը, սակայն այն նախապատրաստել են արմատական իսլամիստները։
ԱԴԾ տնօրենը նշել է, որ Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է։ Ահաբեկչության նախապատրաստման մասին Վաշինգտոնի փոխանցած տեղեկատվությունը ընդհանուր բնույթ է կրել, դրան արձագանքել են ՌԴ հատուկ ծառայությունները։
Բորտնիկովը խոստացել է, որ պատասխան միջոցներ կլինեն «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։
««Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուն դեռ բացահայտված չէ։ Մենք տեսնում ենք, թե ով է դա կազմակերպել, ով է հավաքագրել, և մենք ամեն ինչ կանենք կազմակերպիչներին բացահայտելու համար։ Ակտիվորեն աշխատում ենք ահաբեկչության գործով 11 կալանավորների հետ, բացահայտված հանցակիցների շրջանակն ավելի մեծ կլինի»,-նշել է ԱԴԾ տնօրենը։