Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը տնային կալանքը փոխվել է, ՀՀ վերաքննիչ դատարանը խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը, հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ ի սկզբանե բողոք է ներկայացվել, որ վերացվի խափանման միջոցը։ Սարգսյանը հավելեց` վերաքննիչ դատարանի որոշումը չեն բողոքարկելու, քանի որ ժամանակ չկա. Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, ուստի խափանման միջոցի հարցը դատաքննության փուլում կքննարկեն:

Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք են հանդիսացել առողջությանը վերաբերող փաստաթղթերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել