Մահացել է նկարիչ Մարի Հովելյան Հակոբյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է նկարիչ Մարի Հովելյան Հակոբյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից։
«Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հուլիսի 29-ին, ժամը` 17:00-20:00 Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին նույն վայրից:
Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել