Հերթական այցը պայմանավորված էր զինծառայողի ծնողների ահազանգով, ովքեր մտահոգություն են հայտնել վերջերս զինված ուժեր ծառայության մեկնած իրենց որդու առողջական խնդիրների և բուժման ընթացքի վերաբերյալ:
«Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ քննարկել զինծառայողի հետազոտության, բուժման և փորձաքննության հետ կապված հարցեր: Այցի շրջանակում առանձնազրույց է տեղի ունեցել զինծառայողի հետ, վերջինս ներկայացրել է իրեն մտահոգող խնդիրները:
Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ հարցով Պաշտպանի աշխատակազմում առկա է վարույթ, որի շրջանակում Պաշտպանի գրության հիման վրա և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, գտնվում է բժշկական հսկողության և դիտարկման ներքո։
Զինծառայողների պատշաճ բժշկական օգնության հարցը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Իրազեկում. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգարահելով թեժ գծի116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։
Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]»,-նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ
