Դպրոցներից մեկում արձանագրվել են մի շարք խախտումներ

ՀՀ Կրթության տեսչական մարմինը պլանային ստուգում է իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի N հիմնական դպրոցում՝ ուսումնառության և կառավարման գործընթացի օրինականության վերահսկման նպատակով։

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության տեսչական մարմնից։

Ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ՝

Երկու ուսուցիչ դասավանդել են առանց համապատասխան ստաժի։ Խախտում՝ «Հանրակրթության մասին» օրենք։

Գրադարանավարի մասնագիտական գործառույթների թերի կատարում։ Չի ապահովվել ինքնակրթության, տեղեկատվության և մշակութային միջոցառումների կազմակերպման բավարար մակարդակ։ Խախտում՝ Կառավարության N 216-Ն որոշում։

Ռազմամարզական միջոցառումների բացակայություն։ ՆԶՊ և ֆիզկուլտուրայի ուսուցիչները չեն կազմակերպել համապատասխան միջոցառումներ։ Խախտում՝ Կառավարության N 216-Ն որոշում։

Պլանների և հաշվետվությունների թերի քննարկում։ Մանկավարժական խորհրդում չեն քննարկվել աշխատանքային պլանը և հաշվետվությունները, տնօրենը չի հաստատել հաշվետվությունները։ Խախտում՝ «Հանրակրթության մասին» օրենք։

Դասաժամերի չանցկացման դեպքեր։ «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաները ժամանակավորապես չեն դասավանդվել մասնագետների բացակայության պատճառով։ Խախտում՝ տնօրենի պատասխանատվության ոլորտ։

Ներքին գնահատման հանձնաժողովի բացակայություն։ Հանձնաժողովը չի ձևավորվել, գնահատման արդյունքները չեն քննարկվել։ Խախտում՝ Կառավարության N 1334-Ն որոշում։
Մեթոդական և աշակերտական խորհուրդների թերի գործունեություն։ Չի իրականացվել դասաժամերի բաշխում, չի ձևավորվել ընտրական հանձնախումբ, չեն գումարվել նիստեր։ Խախտում՝ ԿԳՆ № 571-Ն հրաման, Կառավարության № 1392-Ն որոշում։

Մրցութային հանձնաժողովի կազմի խախտում։ Թափուր տեղի մրցույթի հանձնաժողովում բացակայում էր այլ դպրոցի ներկայացուցիչ։ Խախտում՝ ԿԳՆ № 396-Ն հրաման։

Խախտումների վերաբերյալ պարզաբանումների և առաջադրված խնդիրների վերացման գործընթացը վերահսկվում է սահմանված կարգով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել