Այսօրվա դրությամբ 80 տոկոսով ավելացել են թե՛ ազդարարման քանակական, թե՛ որակական ցուցանիշները․ Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ազգային ժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որի ժամանակ անդրադարձել է ազդարարման համակարգին և դրա գրանցած արդյունքներին։ Մինասյանը նշել է, որ կատարելագործվել են ազդարարման համակարգի իրավական մեխանիզմները, ընդլայնվել են ազդարարման տեսակները։

«Համապետական արշավ ենք սկսել, ինչի արդյունքում այսօրվա դրությամբ 80 տոկոսով ավելացել են թե՛ ազդարարման քանակական, թե՛ որակական ցուցանիշները։ Նախկինում, եթե մարդիկ ազդարարում էին տալիս, հետևանքները լավ չէին պատկերացնում կամ ազդարարումները շատ անորակ էին լինում, իրավապահները հսկայական ռեսուրս էին ծախսում, այսօր մենք նախարարության գործընկերների հետ ամփոփում ենք, որ նաև որակական աճ ենք ունեցել»,-նշել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել