Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ միջազգային հանրությունը համապատասխան լրջությամբ չի վերաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին և էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգերին, հենց սա է նրա կարծիքով ամենամեծ խնդիրը։
«Ընդհանուր առմամբ, եթե ձևակերպումը տանք, ապա խնդիրները վերաբերում են ինչպես սոցիալական բնույթին, այնպես էլ իրավունքների լայն շրջանակի վերաբերող հարցերին, որոնցից է նաև վերադարձի իրավունքը, որը կարծում ենք, որ պետք է նաև ՀՀ-ի կողմից քննարկման առիթ լինի»,-ընդգծեց նա։
Լրագրողների հարցին՝ արդյոք արցախցիները կկռվեն Տավուշի համար, Ստեփանյանը պատասխանեց՝ կարծում է՝ այո։