Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը հայտնել է մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ։
«Ավագանու նիստով հաստատված կարգը ուժի մեջ է մտել փետրվարի մեկից, հաստիքացուցակը հաստատելուց հետո վերահաշվարկ կարվի, փետրվարի և մարտի համար մանկապարտեզների աշխատակիցները բարձրացված դրույքաչափով կստանան։ Աշխատավարձերը կբարձրանան 15-31%-ով»,- ասել է նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է. «Սիրելի դայակներ, սիրելի դաստիարակներ, ձեր բոլորի աշխատավարձը բարձրանում է»։