«Սիրելի դայակներ և դաստիարակներ, ձեր աշխատավարձը բարձրանում է». Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը հայտնել է մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ։

«Ավագանու նիստով հաստատված կարգը ուժի մեջ է մտել փետրվարի մեկից, հաստիքացուցակը հաստատելուց հետո վերահաշվարկ կարվի, փետրվարի և մարտի համար մանկապարտեզների աշխատակիցները բարձրացված դրույքաչափով կստանան։ Աշխատավարձերը կբարձրանան 15-31%-ով»,- ասել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է. «Սիրելի դայակներ, սիրելի դաստիարակներ, ձեր բոլորի աշխատավարձը բարձրանում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել