Մենք հայտարարում ենք 90 կՎտ հզորությամբ արևային ֆոտոէլեկտրական 2-րդ կայանի գործարկման և Պոլիտեխնիկի էներգետիկ լուծումների թիմի գործունեության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Կայանը տեղադրվել է ՀԱՊՀ-ի թիվ 2-րդ մասնաշենքի տանիքին, այն բաղկացած է 176 հատ բարձր էֆետկիվությամբ մոնոբյուրեղային ֆոտովոլտային վահանակներից, որոնցից յուրաքանչյուրը ունի 510 Վտ հզորություն:
Արդյունքում Պոլիտեխնիկը կունենա 2-րդ վերականգնվող էներգիայի աղբյուրը, որի շնորհիվ կունենանք տարեկան միջինացված 8.240.000 ՀՀ դրամի չափով խնայողություն և կնպաստենք կանաչ էներգիայի խթանմանը ու 80 տոննա CO2 գազի արտանետման նվազեցմանը:
Նախագիծը ամբողջությամբ իրականացվել է Պոլիտեխնիկի էներգետիկ լուծումների թիմի կողմից, Պոլիտեխնիկ գիտակրթական հիմնադրամի և «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ի աջակցությամբ»,- գրել է նա: