Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ժամը 18:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Շանգրի-Լա խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի, հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 1983 թ․) և «Lada» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները Ա․ Հ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։