Թուրքիայի բանակի զբաղեցրած տեղն աշխարհի ուժեղ բանակների շարքում

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է աշխարհում ամենահզոր բանակն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը, փոխանցում է Ermenihaber-ը։

Հաշվի են առնվել հիմնականում գործող զինվորական անձնակազմի քանակը, զինված ստորաբաժանաումների մարտական առաջադրանքներ կատարելու կարողունակությունը և այլ գործոններ:

Ըստ այդմ՝ աղյուսակը գլխավորող 5-յակը ձևավորել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան:

Իսկ Թուրքիան, չնայած ռազմական ոլորտում իրականացված և շարունակվող բարեփոխումներին, չի կարողացել հայտնվել ուժեղագույնների 10-նյակում։ Ըստ վարկանիշային սանդղակի՝ թուրքական բանակը զբաղեցրել է 11-րդ տեղը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել