Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասով՝ ԱՀ Ընտրական օրենսգրքի 179-րդ հոդվածին համապատասխան կայացնում եմ որոշում.
1. Հայտարարել ԱՀ նախագահի արտահերթ ընտրություններ.
2. Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովում է 2024 թվականի փետրվարի 7-ին ԱՀ նախագահի արտահերթ ընտրությունների նշանակումը և դրանց անցկացումը ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով»,- ասված է հրամանագրում։