Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հոկտեմբերի 7-ին կազմակերպում է շուկայի հետազոտության առցանց հանդիպում՝ նախատեսված խաղային գործունեության վերահսկողության համակարգերի միջազգային մատակարարների համար։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Հանդիպման նպատակն է ներկայացնել առաջիկայում նախատեսվող միջազգային մրցույթի պայմանները՝ ուղղված Ազգային խաղային վերահսկողության համակարգի օպերատորի ընտրությանը, ինչպես նաև խթանել ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների ներգրավվածությունը գործընթացում։
Քննարկման ընթացքում կներկայացվեն մրցույթի կազմակերպման մեխանիզմները և մասնակցության հիմնական պայմանները։
Հետաքրքրված ընկերությունները կարող են հաստատել իրենց մասնակցությունը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
ուկայի հետազոտության հանդիպման հայտարարության մանրամասները՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում։