Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային Ժողովից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները: Կարեւորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Առանձնապես կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն ու ընդգծվել այն նոր հնարավորությունները, որոնք բացվում են խաղաղության հաստատման արդյունքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել