Կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 30-ի ժամը 06։30-ը, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում են բնակիչների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել