Երևանի Աբովյան փողոցի մի հատվածը կփակվի

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված այսօր ուշ երեկոյան կփակվի Երևանի Աբովյան փողոցի մի հատվածը։

Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել