Ջրի սակագինը նախատեսվում է իջեցնել. ՀԾԿՀ նախագահ

Ջրի սակագնի փոփոխության հարցի որոշումը վաղն ենք կայացնելու, գործող 208,4 դրամը նվազեցվում է մինչև 206 դրամ. լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Կա համաձայնություն, քննարկում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակելու է, ընդամենը սուբսիդիայի մեծությունը կփոխվի, որովհետև սպառողն իր վրա ոչինչ չի զգա, որովհետև սոցիալական անապահովներինը ստացվում է՝ հաշվարկային 180 դրամ է վճարվում, իսկ գործողն իջնում է՝ 208,4-206 է դառնում, բայց միևնույն է սպառողի համար կշարունակի գործել 200-ով»,-բացատրեց ՀԾԿՀ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել