Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. Խոսնակ

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՀ նախագահը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա է գնել։

Նա գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, Հանրապետության նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել և նման մեքենայի գնման հարց ներկա պահին աշխատակազմի օրկարագում չկա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել